Կարծես թե չափերն անցնում եք


19:57 , 24 հունվար, 2013

Ես Հրաչյա Հուսիկի Քեշիշյանն եմ, Հայ Եմ եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ: Ավելին, ՔԵՇԻՇ նշանակում է ՏԵՐՏԵՐ, այսինքն՝ նախնիներս եղել են եկեղեցու սպասավորներ:
Ես քրիստոնեական համբերատարությամբ կարող եմ հանդուրժել ցանկացած զազրախոսություն: Բայց կարծես թե չափերն անցնում եք:
Գտեք այն մարդուն, ով իսկապես հանդիսանում է աղանդավորական կազմակերպության ղեկավար, զրուցեք, ճշտեք ձեր տեղեկատվությունը ու հետո զետեղեք այն ձեր տեղեկատվական կենսական նշանակություն ունեցող կայքերում, էջերում, թերթերում եւ այլուր: