Ավտովթարից տուժած 2-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ. ՀՀ ԱՆ


14:50 , 3 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ծովակ գյուղի մոտակայքում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած երկուսուկես տարեկան երեխան, որը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այսօր տեղափոխվել է  մանկական վնասվածքաբանության բաժանմունք:

Պատահարի հետևանքով 2014թ. ուղևորի մոտ առկա էր աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը գնահատվում է լավ: