Հեռախոսներն անջատելու և առաջ գնալու ժամանակն է. հակառակորդին պետք է ծնկի բերել


10:58 , 3 մայիս, 2016
ՀԵՌԱԽՈՍՆԵՐՆ ԱՆՋԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Արցախի տարածքում հակառակորդին դիրքեր թողնելը օրեցօր ավելի վտանգավոր է դառնում մեր ժողովրդի և բանակի բարոյահոգեբանական վիճակի համար:
Հասունացել է պահը, որ Արցախի ռազմակաքաղաքական ղեկավարությունը հետևի մեր բանակի և ժողովրդի միասնական ցանկությանը, անջատի հեռախոսները Երևանից, Մոսկվայից ու այլ տեղերից և առաջ շարժի մեր հաղթական բանակը: Հակառակորդն իր ագրեսիայով տվել է մեր հակահարձակման քաղաքական և ռազմական բոլոր հիմքերը:
Իսկ հեռախոսները կարելի է միացնել այն ժամանակ, երբ ոչ միայն ազատագրված կլինեն մեր կորցրած դիրքերը, այլև Շահումյանի շրջանը, Թարթառի (Միր-Բաշիրի) շրջանը, Հորադիզի ամբարտակը կամ որևէ այլ ռազմավարական հանգույց:
Այս մարտավարական հրամայականը առաջիկա օրերի հարց է: Այն նաև անհրաժեշտ պայման է մոտ ապագայում հակառակորդին վերջնականապես ծնկի բերելու լայնամասշտաբ գործողության համար:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է վստահ լինել, որ նման քայլ կատարելու դեպքում ստանալու է համայն հայության բացարձակ աջակցությունը թե Հայաստանում և թե արտերկրում: