«Ժողովուրդ». Դավիթ Լոքյանի հանգանակությունը Արցախին


09:20 , 3 մայիս, 2016

««Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Արցախին օգնելու համար հանգանակել Է 600 հազար դրամ։ Նրա մեկամսյա աշխատավարձն հենց այդքան է։ Նկատենք, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ իր ներկայիս պաշտոնը ստանձնելիս, Լոքյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության շինություն։ Նրա դրամական միջոցները նախարար դառնալու պահին կազմել են 4 հազար դոլար և 2 հազար եվրո։ Սակայն նրա հիմնական ունեցվածքը նրա բաժնեմասերն են, որոնք ներդրված են երեք ձեռնարկություններում, որոնց ընդհանուր արժեքը կազմում Է 142 մլն 70 հազար դրամ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։