Tert.am–ը գրում է.
Siemens գերմանական ընկերությունը 160 մլն շեկել (մոտ 37 մլն եվրո) կվճարի Իսրայելին, որպեսզի նախքան դատական գործընթացը լուծի հնչեղ կոռուպցիոն սկանդալի հարցը:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը` կողմերի համապատասխան համաձայնագրի մասին հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարարությունը:
Siemens-ին կասկածում էին 1999-2005 թթ. Israel Electric պետական էներգետիկ ընկերության ներկայացուցիչներին մի քանի մլն դոլարի չափով կաշառք տալու մեջ, որպեսզի ընկերությունից շահեկան պատվերներ ստանա:
Գերմանական կոնցեռնը գոհունակություն է հայտնել, որ Իսրայելի իշխանությունները համաձայնել են կարգավորել սկանդալը` մեղադրանք չներկայացնելով ընկերության դեմ: