Գազավորված ըմպելիքից հրաժարվելը նպաստում է նիհարելուն. գիտնականներ


04:57 , 3 մայիս, 2016

Դանիացի գիտնականներն ուսումնասիրել են ավելորդ քաշ ունեցող երեխաների սննդակարգից քաղցր գազավորված ըմպելիքների հանելու ազդեցությունը: Այդ մասին հետազոտությունը հրապարակված է International Journal of Food Sciences and Nutrition ամսագրում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցր գազավորված ըմպելիքի փոխարինումը ջրով կամ կաթով հանգեցրել է երեխաների կողմից ընդունած կալորիաների քանակի կրճատման:

Հեղինակները նշում են, որ դա թերևս դեռահասների համար հավասարակշռված դիետայի ստեղծման առաջին քայլն է, որը չի սահմանափակվում ուտելիքի ընդունումը: