21:45 , 2 մայիս, 2016
Հալեպում տիրող իրավիճակն օր օրի ավելի է վատանում: Մայիսի 1-ի գիշերը և մայիսի 2-ին քաղաքի տարբեր շրջաններում անընդհատ հրթիռներ են ընկնում:
Այս մասին հայտնում է Հալեպում գործող «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:
Հրթիռներն ընկնում են հայկական Սուլեյմանի, Վիլլաներ, Նոր Գյուղ, Թելեֆոն Հաուաի, Մունշիե, Ազիզիե հայկական թաղամասերում` առանց խնայելու խաղաղ բնակչությանն ու դպրոց հաճախող երեխաներին: Քաղաքն աղետալի վիճակում է հայտնվել: