Թուրքիայի խորհրդարանում այսօր գրանցվել է արդեն կարծես ավանդույթ դարձած ծեծկռտուքի երրորդ փուլը (Video)


22:01 , 2 մայիս, 2016

Թուրքիայի խորհրդարանում այսօր գրանցվել է արդեն կարծես ավանդույթ դարձած ծեծկռտուքի երրորդ փուլը: Կրկին խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրենսդրական քննարկումների ժամանակ միմյանց են բախվել քրդամետ ԺԴԿ-ի և ԱԶԿ-ի պատգամավորները: Մի քանի պատգամավորներ կրկին վնասվածքներ են ստացել: Նիստն այս անգամ ևս հետաձգվել է: Բայց այսօր ոչ այդքան միմյանց են ծեծել, որքան տարբեր առարկաների «գրոհ» կազմակերպել միմյանց ուղղությամբ: Էդ իրարանցման ժամանակ լսվում է կնոջ գոռոցը` «շներ, ստոր շներ...»: