Լոռիում հայրը 20-ամյա դստերը հայտնաբերել է անասնագոմում կախված. «Փաստինֆո»


19:02 , 2 մայիս, 2016

Pastinfo.am-ը գրում է.

Լոռու մարզի գյուղերից մեկում այսօր լուսադեմին հայրը 20-ամյա դստերը հայտնաբերել է անասնագոմում կախված վիճակում:

«Փաստինֆո»-ին հայտնի  է դարձել, որ աղջիկը ինքնասպանություն է գործել նրանց տան հարևանությամբ գտնվող անասնագոմում՝ առաստաղից պարանով կախվելու միջոցով:

Մեր տեղեկություններով, արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են նախաբազուկների ստորին հատվածում կտրված վերքեր և պարանոցի ճմլված ակոս:

Ինքնասպանություն գործած աղջիկը 3-րդ կուրսի ուսանողուհի էր: