Փառապանծ մարտական ուղի ունեցող Նաղդալյանը բա ինչո՞ւ իր պաշտոնական կենսագրությունում այդ մասին չի փաստում


18:53 , 2 մայիս, 2016

Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանական մարտերին, ուղղաթիռների թռիչքներ է կազմակեպել, զենք-զինամթերք է մատակարարել Գետաշեն:

Հիշեցում՝ պատերազմի ժամանակ Գետաշենը մենք կորցրել ենք եւ այն այժմ գտնվում է Ադրբեջանի կազմում: Հիմա Հերմինե Նաղդալյանն իրավունք ունի հպարատանալու, որ կռվել է Գետաշենում:

Իսկ փառապանծ մարտական ուղի ունեցող մարդը բա ինչու՞ իր պաշտոնական կենսագրությունում այդ մասին չի փաստում: ԱԺ պաշտոնական կայքում տեղադրվեծ նրա կենսագրականում իսպառ բացակայում է մարտական գործողություների մասնակից լինելու նրա «հերոսական» անցյալը: