Ստամբուլում վարկանիշի համար հունահռոմեական ոճից կպայքարի միայն Ամոյանը


14:48 , 2 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Մայիսի 6-8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կկայանա Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը:

Ուղեգրի համար կպայքարի միայն 59 կգ քաշային Ռոման Ամոյանը: 130 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մարզիկի հետ մրցավայր կմեկնեն հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Էդուարդ Սահակյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 ուղեգիր ունի, որոնք նվաճել են 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: