Նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր


14:04 , 2 մայիս, 2016

Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումհիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծիտարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում ենադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին ևանհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելուհամապատասխան միջոցների:

Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփմանգծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան:

Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ: