Ճապոնիայի գրասենյակային աշխատակիցներին թույլ են տվել աշխատանքի գնալ առանց փողկապների ու պիջակների


10:00 , 2 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ճապոնիայի գրասենյակային աշխատակիցներին և պետական ծառայողներին երկուշաբթի օրվանից թույլ է տրվում աշխատանքի գնալ առանց փողկապների և պիջակների՝ cool biz էկոլոգիական արշավի մեկնարկի առնչությամբ, գրում է ТАСС-ը։

Cool biz (cool business-ի կարճ տարբերակը) թեթևացված հագուստի ներդրման համազգային արշավն անց է կացվում երկրում 2005 թվականից։ Դրա նպատակն է պայքարել ջերմոցային էֆեկտի դեմ՝ օդակարգավորման սարքերի ծանրաբեռնվածության հաշվին, որոնք սովորաբար աշխատեցնում են 28 աստիճանի ռեժիմով: Այդ նպատակի համար աշխատակիցներին թույլ է տրվում աշխատանքի գալ ավելի թեթև հագուստով:

2011 թվականից արշավն անց է կացվում մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը, այս տարի, սակայն, որոշվել է այն ավարտել սեպտեմբերի վերջին։