Կլոպ. Սուոնսին արժանի էր մեզ հաղթելուն


19:15 , 1 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Սուոնսիին» պարտվելու մասին (1:3):

«Փոխել էինք այդ դասավորվածությունը, որով կարող ենք լավագույն ֆուտբոլը ցուցադրել: Պետք է որոշ բաներ բացատրեինք, սակայն դա որպես արդարացում կընկալվի: Տեսաք, որ այսօր քամբեք կատարելու լուրջ փորձեր չեղան:

Արժանի էինք պարտության: «Սուոնսին» արժանի էր հաղթանակի»,- Կլոպի խոսքը մեջբերում է «BBC»-ն: