Տաջիկստանի նախագահին կարող են դիմել միայն արիական ծագում ունեցող տաջիկները


15:30 , 1 մայիս, 2016

Hraparak.am-ը գրում է.

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը հրահանգել է, որ իրեն անմիջական խոսքով կամ ուղերձով դիմելու հնարավորություն ունենան բացառապես այն տաջիկները, ովքեր ունեն արիական արտաքին և բնութագիր, այսինքն` լինեն ազնվազարմ, բարձրահասակ, արիական դիմագծերով և ունենան հղկված խոսք ու բառապաշար: 27-ամյա կանանցից մեկը, ում արգելել են նախագահի առաջ հանդես գալ ելույթով, պատմել է, որ բոլոր ելույթ ունեցողներին ընտրում էին մրցութային կարգով` Ռախմոնի սահմանած չափանիշներին համապատասխան: Տաջիկստանի իրավապաշտպանները նախագահի այս քայլը բնորոշել են որպես ռասիզմի դրսևորում: