ՖԻԴԵ-ի վարկանիշ. Վլադիմիր Հակոբյանը 35 տեղով առաջադիմել է


13:10 , 1 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

ՖԻԴԵ-ն այսօր կազմել է մայիս ամսվա դրությամբ աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարանիշային աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2784) զբաղեցնում է 7-րդ տեղը:  Շարունակում է առաջատարի դիրքը զբաղեցնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2851):

Նշենք, որ վարկանիշում հաշվի չեն առնվել օրերս ավարտված Norway Chess սուպերմրցաշարի արդյունքները, որում Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը: Ոչ պաշտոնական օնլայն վարկանիշային աղյուսակում Արոնյանն այս պահին 4-րդն է:

Ապրիլ ամսվա համեմատ տպավորիչ առաջխաղացում է ունեցել Վլադիմիր Հակոբյանը (2675), ով վերջերս հաջողությամբ է հանդես եկել Դուբայի մրցաշարում: 44-ամյա գրոսմայստերը 98-ից բարձացրել է 63-րդ հորիզոնական:

Գաբրիել Սարգսյանը (2689) զբաղեցնում է 49-րդ տեղը, իսկ Սերգեյ Մովսեսյանը (2660) 89-րդն է: