Ահաբեկչություն Թուրքիայում. կա 1 զոհ, 13 վիրավոր


12:12 , 1 մայիս, 2016

Tert.am-ւ գրում է.

Թուրքիայում ահաբեկչություն է տեղի ունեցել Գազիայնթապի ոստիկանական շենքի մոտ:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, պայթյունից հետո դեպքի վայր են մեկնել շտապօգնության և փրկարար ծառայության բազմաթիվ խմբեր:
Նահանգապետ Ալի Յերլիքայայայի խոսքով՝ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա:

Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան: Վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ 9 ոստիկան: