Սիրիական բանակը հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին


23:00 , 29 ապրիլ, 2016
Tert.am-ը գրում է.
Սիրիական բանակը երկրի մի շարք բնակավայրերում հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, տեղեկացնում է sana.sy-ը:

Ռազմական գործողություններ են տեղի ունեցել Լաթաքիայում, որտեղ զինվորականները հետ են մղել ահաբեկիչների գրոհը` նրանց պատճառելով ահռելի կորուստներ:

Սիրիական օդուժը ավիահարվածներ է հասցրել Հոմս քաղաքում տեղակայված ուժերին, կրկին պատճառելով մեծ կորուստներ, իսկ Դեր Զորում ավիահարվածները ոչնչացրել են «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչների: