Ռուսաստանում դատապարտված ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոն լրացրել է Ուկրաինա տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն` այս մասին հայտնել են նրա փաստաբանները:
«Հանդիպել եմ մեկուսարանում գտնվող Սավչենկոյի հետ: Նրա հետ լրացրել ենք Կոնվենցիային համապատասխան փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ուկրաինա տեղափոխվելու համար», - ասել է փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:
Փաստաբան Մարկ Ֆեյգինի խոսքով` Սավչենկոն կենսագրական տեղեկագիր է լրացրել և համաձայնություն տվել իր պատիժը Ուկրաինայում կրելու համար:
Հիշեցնենք, որ Նադեժդա Սավչենկոն դատապարտվել է 22 տարվա ազատազրկման` Դոնբասում ռուս լրագրողների սպանության մեղադրանքով: