21:33 , 29 ապրիլ, 2016
Իրաքի ռամադի քաղաքից արևելք տեղի ունեցած հրետակոծության արդյունքում, սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու առաջնորդ, գրում է iraqinews.com-ը:
Այս մասին հայտարարել է Իրաքի բանակի գեներալ Իսմայիլ ալ-Մահալավին:
«Բանակի հրետանիին հաջողվել է հրետակոծել ահաբեկչական խմբավորմանը պատկանող թաքստոցներից մեկը: Արդյունքում ոչնչացվել է ինչպես թաքստոցը, այնպես էլ ահաբեկիչների երկու առաջնորդ»,- հայտարարության մեջ ասել է գեներալ ալ-Մահալավին: