Լավրովը կարևորել է ԵՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի նախագծի զուգակցումը


12:26 , 29 ապրիլ, 2016

085437Araratnews.am-ը գրում է.

ԵՏՄ շրջանակում  Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հետ կազմակերպության զուգակցման մասին փաստաթուղթ է  նախապատրաստվում, Ռիա Նովոստիի տեղեկացմամբ` հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ Չինաստանն ու ԵՏՄ-ն ունեն խորհրդատվական մեխանիզմ, որի շրջանակում քննարկվում են նման հարցերը։ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանի և Չինաստանի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններ են անցկացվում հեռանկարային նախագծերի մշակման և զուգակցման ուղղությամբ: