Tert.am-ը գրում է.
Վենեսուելայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել երկրի պարենի նախարարության ղեկավար Ռոդոլֆո Մարկո Տորեսին աշխատանքից ազատելուն` նրան մեղավոր համարելով երկրում սննդամթերքի խիստ անբավարարության համար, փոխանցում է Газета-ն:
Նշվում է, որ կողմ է քվեարկել ներկա պատգամավորների 3/5-ը:
Երկրի խորհրդարանի ղեկավար Էնրի Ռամոսին հանձնարարվել է տեղեկացնել նախագահ Նիկոլաս Մադուրոյին կայացված որոշման մասին:
Մարկո Տորեսն առաջին նախարարն է Մադուրոյի ղեկավարության օրոք, ով աշխատանքից ազատվում է խորհրդարանի կողմից: