Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումը կրկին ձախողվել է


06:55 , 29 ապրիլ, 2016

Tert.am–ը գրում է.

Հյուսիսային Կորեան այսօր կրկին փորձարկել է միջին տարածության բալիստիկ հրթիռ, սակայն այն ձախողվել է, գրում է reuters.com-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը:

Հաջորդ շաբաթ կայանալիք Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատավորական Կուսակցության համագումարին ընդառաջ, միջին տարածության բալիստիկ հրթիռի փորձարկման ձախողումը երկրորդ նմանատիպ դեպքն է:

Հաղորդվում է, որ հրթիռը օդ բարձրանալուց վայրկյաններ անց պայթել է: