Թուրք պատմաբանն այցելել է Ծիծեռնակաբերդ և լուսանկար հրապարակել


02:41 , 29 ապրիլ, 2016

Operativ.am–ը գրում է.

Հայոց ցեղասպանության մասին մի շարք աշխատությունների հեղինակ Սաիթ Չեթինօղլուն օրեր առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում` Ծիծեռնակաբերդում և լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

Լուսանկարում Սաիթ Չեթինօղլուն Ծիծեռնակաբերդում  հնդիկ լրագրող Սուման Քեշարիի հետ է։