Ցանցահենային հարձակման նոր տեսակը սպառնում է մարդու կյանքին


01:47 , 29 ապրիլ, 2016

Ցանցահենային հարձակումը վտանգի տակ է դնում ոչ միայն համակարգիչները, այլև համացանցին միացված սարքավորումները, այդ թվում բժշկական սարքերը, հայտնում է CBS-ը:

ԱՄՆ տեխնոլոգիական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեյմս Սքոթը նշում է, որ մարդիկ սովոր են մտածել, որ վնասակար ծրագրերով վարակման վտանգի տակ է միայն համակարգիչը, այն դեպքում, երբ ցանցահենները արդեն հասել են բջջային սարքերին և նույնիսկ կրելի սարքերին: Ինստիտուտի ապրիլյան հաշվետվությունում Սքոթը գրել է, որ ցանցահենները կարող են վնասել համացանցի հետ կապ ունեցող բժշկական սարքավորումները` դրանով սպառնալով մարդկանց կյանքին: