Ուկրաինայի Գերագույն Ռադայի մի շարք պատգամավորներ միացել են Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությանը


18:41 , 28 ապրիլ, 2016

Ուկրաինայի Գերագույն Ռադայի մի շարք ֆրակցիաների պատգամավորներ միացել են պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Իսկ ԳՌ պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին այդ կապակցությամբ ասել է. <<…ես խորապես համոզված եմ, որ մարդկության դեմ բոլոր հանցագործությունները, ինչպես նաև ուղղված այս կամ այն ժողովրդին, պետք է անպայման դատապարտվեն…Ոիկրաինայի Գերագույն Ռադան, ինչպես նաև ցանկացած այլ երկրների խորհրդարաններ իրավունք ունեն արտահայտել իրենց վերաբերմունքը պատմական այս կամ այն իրողությունների նկատմամբ, հատկապես եթե դրաք առնչվում են որևէ այլ երկրի կյանքի ողբերգական էջերին>>…
Դե ի՞նչ, սպասենք և հետևենք հետագա զարգացումներին…Ինձ թվում է այս ուղղությամբ անշուշտ անելիքներ ունեն հավանաբար այդ երկրի մեր դեսպանը և հայ համայնքը: