Past.am-ը գրում է.
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին, 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մարգարիտա (Մարգո) Մուրադյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Մարգո Մուրադյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով: