Խեղկատակություն անելու փոխարեն 8 միլիոնը թող բարեգործության ծառայեցնեին


23:25 , 23 հունվար, 2013

Ներքին համոզում ունեմ, որ այս 8 թեկնածուներից 50%-ը առաջադրվել է գործող նախագահի համար: Ուղղակի յուրաքանչյուրը յուրովի է թաքցնում իրականությունը: Իսկ ոմանք առաջադրվում են, մի քանի օր խեղկատակություն անում ու հանում իրենց թեկնածությունը: Դրա փոխարեն 8 միլիոն դրամը կարող են բարեգործություն անել` օգնելով մանկատներին, ծերանոցներին:
Ոչ ոքի քարոզարշավն էլ խոստումնալից չէ, միայն Րաֆֆին է ուզում մի քիչ համոզիչ երևալ, այն էլ, կարծում եմ, այդքան էլ համոզիչ չի խաղում...