Ֆրանսիան պաշտոնական մեղադրանք է ներկայացրել Սալահ Աբդեսլամին


06:22 , 28 ապրիլ, 2016

Tert.am–ը գրում է.

Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնական մեղադրանք են ներկայացրել Սալահ Աբդեսլամին: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է նրա փաստաբան Ֆրանկ Բերտոնը:

Փարիզի նոյեմբերյան ահաբեկչության կազմակերպման գլխավոր կասկածյալին մեղադրում են սպանության, ահաբեկչական խմբավորումների հետ կապի, ինչպես նաև զենք և պայթուցիկներ  պահելու մեջ:
Փաստաբանի խոսքով` Աբդեսլամը գտնվում է մենախցում:
Փարիզյան ահաբեկչությանը նրա մասնակցության գործով ևս մեկ դատական լսում կանցկացվի մայիսի 20-ին:
Աբդեսլամին Ֆրանսիա են արտահանձնել Բելգիայի իշխանությունները, որտեղ և ձերբակալվել էր վերջինս: