Ընթանում է Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ պատգամավորների հանդիպումը


22:22 , 27 ապրիլ, 2016
Tert.am-ը գրում է.
Քիչ առաջ Հանրապետական կուսակցության գրասենյակում Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկեց ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը:

Նշենք, որ հանդիպմանը բացառապես ներկա են ՀՀԿ խմբակցության պատգամավորները:

Թե ինչ հարցեր են քննարկվելու Նախագահի հետ հանդիպմանը, ՀՀԿ պատգամավորները չէին մեկնաբանում՝ նշելով, թե տեղյակ չեն: 

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը, մինչ հանդիպումը, լրագրողների հետ զրույցում ասաց, թե նման հանդիպման անհրաժեշտություն կար: «Երևի թե մեզ պետք էր հավաքվել, ինչ-որ հարցեր կան քննարկելու»,-ասաց նա: Հարցին, թե ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ նկատի ունի, Աճեմյանը պատասխանեց, թե՝ նաև: