Ամբողջովին կողմնակից եմ 18 տարեկանը բոլորած բոլոր տղաներին զորակոչելու մտադրությանը


21:32 , 27 ապրիլ, 2016

Կարդացի 18 տարեկանը բոլորած բոլոր տղաներին զորակոչելու մտադրության մասին: Ամբողջովին կողմնակից եմ: Տարբեր հիմնավորումներ, թե գիտաուսումնական գործընթացից գցում է, կիսատ թողում, անձամբ ես չեմ ընդունում դա՝ հենվելով իմ իսկ փորձի վրա: Ծառայել եմ 18 տարեկանից, Արցախում:
Վերադառնալուց հետո շատ ավելի գիտակցաբար և եռանդով եմ լծվել սովորելու գործընթացին՝ ավելի դրական արդյունք ստանալով, ինչպես և օգտվել եմ ծառայած լինելու հանգամանքից՝ մագիստրատուրայում անվճար սովորելու տեսքով:
Այսպես,առաջին քայլով պետք է 18 տարին լրացած բոլորին անխտիր զորակոչել, երկրորդ քայլով՝ ԲՈԼՈՐԻՆ (ով իրոք ենթակա է ծառայության) զորակոչել, երրորդ քայլով՝ բոլորի համար իրապես ապահովել ծառայության վայրերի բազմազանություն: