Հայոց զինված ուժերին այլ բան չի մնում, քան պատժիչ գործողություններ իրականացնել թշնամու նկատմամբ


20:20 , 27 ապրիլ, 2016

Երբ ադրբեջանցիները խոսք չեն հասկանում ու իրենց խելոք չեն պահում, երբ ռուսները, ինչպես միշտ, երկդիմի խաղեր են խաղում ու փորձում իրենց շահերից բխող պայմանները թելադրել մեզ, երբ եվրոպացիներն ու ամերիկացիները իրենց փափուկ հայտարարություններով աչք են փակում իրականության վրա ու հավասար հարթության մեջ դիտում կողմերին, հայոց զինված ուժերին այլ բան չի մնում, քան պատժիչ գործողություններ իրականացնել իրեն խելոք չպահող թշնամու նկատմամբ, իսկ հետագայում այդ պատժիչ ստրատեգիան փոխարինել հակառակորդին իրենց երկրի խորքերը քշելու մարտավարությամբ...