Հալաբյան փողոցի հարակից շենքերի պատուհանների կոտրված ապակիները փոխարինվել են նորերով


19:46 , 26 ապրիլ, 2016

Հալաբյան փողոցի հարակից շենքերի պատուհանների կոտրված ապակիները փոխարինվել են նորերով:
Քաղաքապետի հանձնարարությամբ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի կողմից կատարվել են ուսումնասիրություններ, որից անմիջապես հետո սկսվել են հարակից շենքերի պատուհանների կոտրված ապակիների փոխարինման աշխատանքները:
Գույքագրվել է թվով 2 շենքերի 11 բնակարան, որում իրականացվել են աշխատանքներ:
#Երևանիքաղաքապետարան