Elq.am-ը գրում է.
Հայաստանում ՌԴ դեսպանատունը ցավակցել է ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան փողոցում պայթյունից զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին, իսկ վիրավորներին եւ տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթել։ Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ