«Ժառանգված» լինելու տրամաբանությամբ կարելի է արդարացնել գրեթե ամեն ինչ


15:13 , 23 հունվար, 2013

Էս Խզմալյանը, Փոստանջյանը ու էլի մի քանիսը լրիվ բոց են... 
Վերջին 2-3 տարում իրենց ինչ հարց տալիս են, իրենք պատասխանում են մոտավորապես հետևյալ կերպ` դա հիմնվել ա դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, իսկ Սերժ Սարգսյանը ընդամենը ժառանգել ա այդ արատները: 
Երկու հարց ա ծագում.
1. Իսկ 2008թ.-ին չգիտեի՞ք այդ ձեր պնդման մասին: Հակառակ դեպքում` այն ժամանակ ինչո՞ւ չէիք խոսում դրա մասին ու ո՞նց էիք սատարում Լևոն Տեր-Պետրոսյանին:
2. 15 տարի ա Տեր-Պետրոսյանը էլ նախագահ չի, ու այդքան ժամանակը մի՞թե բավարար չէր այդ իբր ժառանգված արատներից ազատվելու համար: 
Ու իրոք`«ժառանգված» լինելու տրամաբանությամբ կարելի ա արդարացնել գրեթե ամեն ինչ: