Ճի՞շտ է արդյոք ծնողների միջամտությունը երեխաների ամուսնության հարցում, թե՞ երեխաներն են իրենց ճակատագրի տերը


13:02 , 23 հունվար, 2013

Հայկական միջավայրում տարածված է ծնողների միջամտությունը երեխաների ամուսնության հարցում, նրանք երբեմն նաև իրենք են ընտրում հարսին կամ փեսային, ինչը երիտասարդների հետագա ամուսնական կյանքում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ընդհուպ մինչև ամուսնալուծություն: Հանդիպում են նաև հակառակ դեպքեր, երբ երիտասարդը, անտեսելով ծնողի խորհուրդները, հետագայում հայտնվում է անելանելի իրավիճակում: Դերասան Սամվել Բաղինյանը կարծում է, որ ծնողները չպետք է միջամտեն երեխաների անձնական կյանքին: Անի Քոչարն ու նրա ամուսինն իրենց գեղեցիկ ու ամուր ընտանիքի գոյությամբ կապացուցենոր սերը հաղթում է ամենքին ու ամեն ինչ: Այսօր «Ազատ գոտում» կպարզենք` ամուսին ընտրելիս պե՞տք է ենթարկվել ծնողներին: