Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով


13:05 , 23 ապրիլ, 2016

exanak

GalaTV.am-ը գրում է․

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 23-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի և 27-ի երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝

Ապրիլի 23-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի և 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Երևանի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝     31.40C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -4.50C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝    13.50C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: