Barometer.am-ը գրում է.
Սպանախն օգտակար և սննդարար բանջարեղեն է, որը պետք է օգտագործել հաճախ:Եթե սիրում եք սպանախ, ապա իմացեք, թե ինչպես օգտագործել,որպեսզի սպանախից ստանաք առավելագույն ազդեցություն: Այն պարունակում է վիտամին А,В, С, Е, երկաթ, մանգան և կալիում: Սպանախն օգնում է կանխել մի շարք հիվանդություններ, քանի որ այն պարունակում է զեաքսանտին և լյուտեին:
Բայց կա մի բան, որ պետք է միշտ հիշել: Սպանախը երկրորդ անգամ չի կարելի դնել ջեռոցում: Ջերմությունից արտադրվում է նիտրոզամին, որը վտանգավոր է առողջության համար: Այն համարվում է քաղցկեղածին: Երբեք երկրորդ անգամ մի տաքացրեք սպանախը: Եթե ցանկանում եք սպանախից ստանալ ավելի շատ վիտամիններ, ապա կերեք այն թարմ կամ սառը վիճակում: