Կասե՞ք թուրքական ապրանքների փոխարեն մարդիկ ինչ առնեն


16:39 , 22 ապրիլ, 2016

Էն որ ասում եք «ոչ թուրքական արտադրանքին Հայաստանում», լավ եք ասում: Իսկ գոնե կասե՞ք, թե դրա փոխարեն մարդիկ ինչ առնեն: Մենակ թե չասեք՝ թուրքական հագուստի փոխարեն թող բոլորը Եղվարդի բոթաս ու ՄելանՏե-ի մայկա հագնեն:
Ախր մի բան բոյկոտելուց առաջ, պետք ա ունենալ այլընտրանք:
Գյուղմթերքի մասով լրիվ համաձայն եմ բոյկոտի հետ, բայց այ հագուստի մասով, կներե՛ք, բայց չէ:
Ախր մեր բնակչության ճնշող մեծամասնությունը ի վիճակի չէ «բրենդային» հագուստ գնել: Իսկ համեմատաբար մատչելի և որակյալ հագուստ մենք ստանում ենք հենց Թուրքիայից:
Կարծում եմ ճիշտ կլինի սկզբի համար պահանջել, որ տեղական արտադրություն սկսեն: Խթանեն տեղական արտադրանքը՝ հարկային, վարկային քաղաքականությամբ: Ու երբ մենք կունենանք որակյալ ու մատչելի, ասել է թե՝ մրցունակ տեղական արտադրանք, ապա թուրքական ապրանքն ավտոմատ դուրս կմղվի մեր շուկայից:
Թե չէ բոյկոտ: Հեշտ ա բուԾիկներում հագնվել, դուրս գալ ու չքավոր ժողովրդին էլ բոյկոտի կոչ անել:

ՀԳ. Եթե կա ռեալ այլընտրանք՝ հագուստի մասով, ասե՛ք, մենք էլ իմանանք, օգնենք տարածել: