Տնտեսական ակտիվության 5,5 տոկոս աճ` 2016թ-ի առաջին եռամսյակում


15:30 , 20 ապրիլ, 2016
2016-ի հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 5,5 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Հիշեցնենք, որ հունվար-փետրվարին, 2015-ի հունվար-փետրվարի համեմատ, տնտեսական ակտվության աճը կազմել էր 4,7 տոկոս, իսկ հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 5 տոկոս: