Միջազգային կառույցներից գնահատական սպասելուց առաջ պետք է միջազգային արենայում որոշակի կշիռ ունենանք


15:23 , 20 ապրիլ, 2016
ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ ԵԽԽՎ գնահատականը կրկին լղոզված, կողմերին ուղղված հերթական կոչն է։
Միջազգային կառույցներից որևէ գնահատական սպասելուց առաջ՝ պետությունը պետք է միջազգային արենայում որոշակի կշիռ ունենա։
Բալանսավորված մոտեցումը հատուկ է ցանկացած արևմտյան կառույցի։ Ուզենք թե չուզենք՝ իրենք այդպես են աշխատում։
Կշեռքի նժարը մեր կողմ թեքելու համար՝ անհրաժեշտ է միջազգային հարաբերություններում դերակատար լինել՝ ուժեղ և հզոր պետության կերտմամբ կամ նավթ ունենալ։ Մենք ո´չ մեկն ունենք, ո´չ մյուսը, սակայն առաջինը կարող ենք ունենալ։