Աստված տա՝ Արցախին փոխանցված փողերն ուղղվեն միմիայն մեր բանակի զարգացմանը


12:52 , 20 ապրիլ, 2016

«Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-19 ժամանակահատվածում 4,195 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,295,131,968 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ միայն ապրիլի 19-ին՝ 146,378,664 դրամ՝ փոխանցված 239 անձանց կողմից»:

Հետո չասեք՝ հայ ազգը միավորված չի, հետո չասեք՝ հայերի վեջին չի իրենց երկրի ապագան, հետո չասեք՝ Ռուստաստանում, Եվրոպայում ու ԱՄՆ-ում նստած հայերը մենակ իրանց մասին են մտածում ու հաստատ դժվար պահին մեր կողքին չեն կանգնի:

Էս նախադասությունը խոսում է նրա մասին, որ հայը իր երկրի, իր ժողովրդի ու իր բանակի կողքին է՝ աշխարհի որ ծայրում էլ լինի:

Աստված տա՝ էս փողերը ուղղվեն միմիայն մեր բանակի զարգացմանը!!!