Էս տղերքն են մեր ապահովությունը, մեր հույս ու հավատը


23:06 , 19 ապրիլ, 2016
Սուրիկ Խաչատրյանի տղուն ու ախրանիկին, արծիվ Խաչիկին ու մնացածներին, որոնց մասին խոսելիս ասում են. «Մեկնել է առաջնագիծ, որ պաշտպանի հայրենիքը», անպայման փոխանցեք էս նկարը ու ասեք, որ էս տղերքն են սահմանը պաշպանողները, էս տղերքն են մեր ապահովությունը ու մեր հույս ու հավատը, իսկ իրանք ուղղակի ուղղակի մեկնել են առաջնագիծ, որ լրատվականները «պատահական» նկարեն իրենց և իրանց վրա հույս դնող չկա։
Ու, հարգելի լրատվականներ, եթե ուզում եք առաջնագիծ մեկնողների մասին խոսել, ապա ավելի լավա ձեր լրատվական հարթակը օգտագործեք այ իրանց մեծարելու, ոչ թե ոմանց....
Հ.Գ. Չգրեք. «Վայ ինչ մեղքա էս զինվորը».... Ինքը ձեր պաշտպաննա ու ձեր պաշտպանին մեղքելը դա անլուրջ է։