Ինչո՞ւ է Էրդողանը մեկնում Բաքու


19:23 , 19 ապրիլ, 2016
Նախորդ անգամ, երբ Էրդողանը Բաքվում էր և երկար ժամանակ գրկախառնվում ու համբուրում էր իր կրտսեր եղբորը, դրան հաջորդեց ադրբեջանական ագրեսիան Արցախի նկատմամբ. փաստացի, տարածաշրջանը հայտնվեց կարճաժամկետ պատերազմի մեջ: Եվ այսօր, երբ հայկական բանակը կասեցրել և ետ է շպրտել Ալիևի խաժամուժին, իսկ Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ երկարաժամկետ խաղաղություն ապահովելու տարածաշրջանում, Էրդողանը կրկին մեկնում է Բաքու. նախ՝ ցույց տալու, որ Ալիևը առանց իր կարծիքը հաշվի առնելու չի կարող որոշումներ կայացնել, հետևաբար՝ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ թե պետք է բանակցեն Բաքվի, այլ՝ Անկարայի հետ, և մյուս կողմից՝ Էրդողանն իր այցով փորձելու է Ալիևին ստիպել Ադրբեջանի շահերի կողքին առաջ տանել նաև Թուրքիայի շահերը: Ինչպիսի որոշում կկայացնի կրտսերը, կշարունակի կատարել իր մեծ եղբոր խորհուրդները, թե, ամեն դեպքում, կառաջնորդվի Ռուսաստանի հորդորներով, ցույց կտա ժամանակը: Մեկ բան հստակ է. Թուրքան շահագրգռված է ռազմական գործողություններ հրահրել մեր ռեգիոնում, Ռուսաստանը խաղաղության կողմնակից է:
Ի դեպ, եթե Ալիևը վերջնականապես ընտրի Թուրքիայի տարբերակը, ապա Ռուսաստանը բացեիբաց և ակնհայտ կպաշտպանի հայկական շահը՝ համարելով, որ Բաքուն այլևս դուրս է Մոսկվայի քաղաքական տրամաբանությունից:
Այս ամենում հայկական կողմի ասելիքն ու քայլերը պարզ են ու հասկանալի. մենք ցանկանում ենք խաղաղ, առանց մեր հարևաններին վնասելու ապրել մեր պատմական Հայրենիքում ...