Տարածք զիջելով` ոչ մի խնդիր էլ չի լուծվում


12:11 , 19 ապրիլ, 2016
Կրկին հայտնվել են մարդիկ, ովքեր փորձում են խոսել տարածքային զիջումներով հարցը լուծելու օգտին: Խնդիրն այն է, որ, տարածք զիջելով, ոչ մի խնդիր էլ չի լուծվում, տարածք զիջելն ընդամենը թուլացնում է Արցախի դիրքերը և ֆիզիկական ոչնչացման առջև կանգնեցնում Արցախի բնակիչներին: Այնպես որ, գլխներիցդ հանեք որևէ տարածք զիջելը, տարածք զիջելը որպես հակամարտության լուծում դիտարկելը հավասարազոր է Արցախը հայաթափելուն: Խնդրի լուծումը միայն նոր տարածքներ վերցնելն է: Միայն այդ կերպ է հնարավոր Ադրբեջանին պարտադրել հարցի լուծում: Հակառակ դեպքում՝ կորուստներն անհամեմատ ավելի շատ են լինելու: