Ապրիլի 24-ից 5 օր առաջ


06:56 , 19 ապրիլ, 2016

Ապրիլի 24-ից 5 օր առաջ․

100 տարի առաջ հազարներով էին թրքի սրին գնում՝ մեծից-փոքր ու մի հատ ծպտուն չէին հանում։

100 տարի անց՝ այդ անփառունակ օրերից․ 19 տարեկան մատղաշ տղեն ձևացնում է, թե հանձնվում է և իրեն նռնակով պայթեցնում՝ իր հետ տանելով մի քանի թուրքի։

«Այլևս երբեք»-ի դասի սերտման ավելի կարկառուն օրինակ չեմ պատկերացնում։

Հ․Կ․ Ռոբերտ Աբաջյանին (Մանումենտցի Կյաժ) մի՛ խղճացեք, այլ հիշեք նրան, հպարտացեք ու պատմեք նրա մասին։