ԽՍՀՄ հանցագործություններից


16:00 , 18 ապրիլ, 2016
Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը փորձում էր սպառազինություններով մրցակցել Արևմուտքի հետ:Մարդկանց կյանքի և առողջության հաշվին ատոմային ռումբի փորձարկումներ էին տեղի ունենում:1954թ. սեպտեմբերի 14-ին Օրենբուրգի շրջանում՝ Տոցկ կոչվող վայրում, լայնամասշտաբ զորավարժություն է անցկացվում, որի ժամանակ պետք է ատոմային ռումբ փորձարկվեր: Զորավարժությանը մասկանցում էին 40 հազարից ավել զինծառայողներ, որոնք պայթյունից հետո պետք է հաղթահարեին այսպես կոչված «խոցման գոտին»:Այս տեսակ անմարդկային զորավարժության արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ հայտվնեցին ռադիոացիոն ալիքի հարվածի տակ:Արդյունքում, հետագա տարիների ընթացքում, նրանց գերակշիռ մասը մահացավ սրտանոթային ինֆարկտներից, քաղցկեղից և այլ հիվանդություններից:Տոցկի զորավարժության և նրա ողբերգական հետևանքների մասին տասնամյակներ շարունակ արգելված էր խոսել:Հասարակական շրջանակներում այս թեման սկսվեց քննարկվել Չեռնոբիլի ատոմակայանի աղետից հետո: