Ձեզ ո՞վ է ասել, թե էս ազգի երեխաները դատապարտված են զինվոր լինելու


05:08 , 18 ապրիլ, 2016
Ու մի բան էլ. էդ որ մեր նորածինների, փոքրիկ անմեղ մանուկների մասին գրում եք՝ մեր ապագա զինվորները, ի՞նչ եք ուզում ասել դրանով։ Ձեր կարճ խելքով՝ օրհնու՞մ եք մեր փոքրիկներին։ Թե՞ անիծում եք։ Ձեզ ո՞վ է ասել, թե էս ազգի երեխաները դատապարտված են զինվոր լինելու։ Ու ընդհանրապես՝ անկեղծորեն ցանկանում եք, որ ահա ձեր ծնկներին նստած կամ ապագայում նստելիք երեխաները մեծանան ու զինվո՞ր դառնան։ Ավելի լավ ապագա չե՞ք կարող ցանկանալ ձեր ու մեր երեխաներին։
Ձեզ չի՞ թվում, որ ձեր այդ «օրհնանքն ու բարեմաղթանքը» կռկռոցի է նման։
Եթե չի թվում, ավելի վատ ձեզ համար։