Պատկերացնո՞ւմ եք, թե որքան վիրավորական է, երբ օրը մի քանի հոգի առանձին-առանձին գալիս ու գումար են տալիս որդեկորույս մորը


12:10 , 17 ապրիլ, 2016
Տեսնում եք ուր է հասել անվստահությունը ? Աշխարհի բոլոր անկյուններից օգնություն է հավաքվում վիրավորների և զոհվածների ընտանիքների համար, մեկ հոգի էլ, երբեմն երկու մարդ են ուղարկում Հայաստան, որ գնան ՊՆ-ից ցուցակները վերցնեն, անձամբ գնան տներն ու առձեռ տան, մարդկանց ներկայությամբ գումարը դնեն ծրարի մեջ, նկարեն` որպես փաստ: Ինչ աստիճանի փնթիություն է սա, բայց մարդկանց մեղադրելու որևէ պատճառ չկա: Պատկերացնում եք որքան վիրավորական է, երբ օրը մի քանի հոգի առանձին-առանձին գալիս ու գումար են տալիս որդեկորույս մորը ? Այսպիսի անվստահությունը կործանիչ է: