Սերժ Թանկյանը առաջիններից էր, ով դատապարտեց Արցախի վրա Ադրբեջանի իրականացրած ապրիլյան ագրեսիան


00:30 , 17 ապրիլ, 2016

Սերժ և Խաչատուր Թանկյաններ՝ «Բարի արագիլ»... Մեծ հայ և մեծ հայրենասեր, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը առաջիններից էր, ով ի լուր աշխարհի իր բողոքի ձայնը բարձրացրեց՝ դատապարտելով Արցախի վրա Ադրբեջանի իրականացրած ապրիլյան ագրեսիան: Անցյալ տարի հարցազրույցներից մեկում Սերժ Թանկյանը ասել էր. «Տոհմը, ծագումը և իմ ինքնության մեծ մասը կազմող հայկական մշակույթը՝ այդ ամենն ինձ հայ են դարձնում»: Ներկայացվող տեսահոլովակում «Բարի արագիլ» երգը Սերժ Թանկյանը կատարում է իր հոր՝ Խաչատուր Թանկյանի հետ: